Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հայաստանին կտրամադրվի 50 մլն ԱՄՆ դոլար բյուջետային վարկ

Հայաստանին կտրամադրվի 50 մլն ԱՄՆ դոլար բյուջետային վարկ
23.12.2016 | 18:23

ԱԺ-ն 78 կողմ, 23 դեմ և 3 ձեռնպահ ձայներով հավանության արժանացրեց ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016-ի դեկտեմբերի 9-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագրին, որով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 50 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային վարկ զարգացման քաղաքականության ֆինանսավորման ծրագրի չորրորդ փուլի իրականացման համար:

Վարկն ուղղվելու է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը, վարկի պայմաններն արտոնյալ են: Վարկի մարումը կիրականացվի 25 տարում:

Դիտվել է՝ 3023

Մեկնաբանություններ